ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ընտրակաշառքի պետականացված ձևը

Ընտրակաշառքի պետականացված ձևը
13.04.2026 | 13:01

65 տարեկան և բարձր խմբերի համար առողջապահության ոլորտում ապահովագրական անհասկանալի` կիսատ֊պռատ համակարգի ներդրումը նախընտրական տարում, կեսաթոշակների բարձրացումն ընտրություններից երկու ամիս առաջ, իսկ հիմա էլ գյուղատնտեսական անտոկոս վարկերի տրամադրումը` 2 միլիոն դրամի չափով ընտրակաշառքի յուրօրինակ ձև պետք է համարել։ Գյուղացիներին ընտրությունների շեմին անտոկոս վարկեր է տալիս մի իշխանություն, որը 2019թ. առանց որևէ հիմնավորման, առանց փորձագիտական շրջանակների հետ քննարկելու լուծարեց գյուղնախարարությունը։ Լուծարեց այն ժամանակ, երբ կուտակված բավականին խնդիրներ էին ծառացած լուծելու գյուղի ու գյուղատնտեսության առաջ, երբ վարելահողերի կեսից ավելին չէին մշակվում, երբ պարենային ինքնաբավության մակարդակը երկրում կազմում էր ընդամենը 55֊60%, երբ լուրջ խնդիրներ կային իրացման, ոռոգման ջրով ու նյութատեխնիկական մատակարարման, կադրային, կառավարման, տեղեկատվական֊խորհրդատվական ապահովման, ենթակառուցվացքների զարգացման, տնտեսավարման, աշխատանքի ու արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման, պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերում և այլն։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ